Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսում անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի գործին, տեսակցության սահմանափակումներին և այլ հարցերի։
Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև մեջբերում ենք որոշ հատվածներ փաստաբանի խոսքերից։
Մենք գտնում ենք ու պնդում ենք, որ չկա որևէ կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք, այդպիսի ենթադրությունը զուկ է որևէ հիմքից, մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիությունից, մենք պնդել ենք, որ գոյություն չունի որևէ հիմք, որ մնալով ազատության մեջ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը:
Երեկ տեղի ունեցածը իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում է իրենից ներկայացնում: Շատ կոպիտ ձևով Վերաքննիչ դատարանը խախտեց քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա մենք հիմնվում էինք, որովհետև մեր յուրաքանչյուր փաստարկ առանձին վերցրած բավարար է, որ հենց երեկ պարոն Քոչարյանը ազատ արձակվեր:
Երեկ պարոն Քոչարյանը ինչպես ասաց, մենք չենք սպասում, որ դատավորը նաև հերոս լինի, ստեղծված գործով որպեսզի դատարանը կայացնի օբյեկտիվ որոշում բավարար չէ իրավաբանական գիտելիքները:
Մենք տարբեր աղբյուրներից նաև սկսել ենք ինֆորմացիա ստանալ, թե ինչ խողովակներով են ճնշումները հասնում դատարաններին, կգա օրը, կհրապարակենք, անուն առ անուն, ես հիմիկվանից իրենց եմ ասում: Այնպես չէ, որ այս ամեն ինչը քողարկված է լինելու, այս ամեն ինչը իր օրինական լուծումն է ստանալու, ինչքան գնա, զսպանակը ավելի սեղմվի, այնքան հակառակ ուղղությամբ հետ է բացվելու:
Ես դատական նիստի ժամանակ երկու կամ երեք անգամ ասացի և դա շատ նյարդային ռեակցիա առաջացրեց դատախազների մոտ, ես ասացի, որ ինչի են հիմա իրենք կարծում, որ եթե հիմա իրենք Վահագն Հարությունյանին մեղադրում են պարկուճներ փոխելու մեջ, իհարկե եթե դա այդպես է, ինչքանով է իրենց հիմիկվա արածը ավելի ներելի:
Ամիսներ շարունակ քննիչը դատարան բերում էր Արշակ Կարապետյանի ցուցմունքը, որ փետրվաի 24-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Հիմա մենք ունենք ևս 12 հոգու ցուցմունք, որոնք ևս ներկա են եղել այդ խորհրդակցությանը, որոնք բոլորը իրարից անկախ ասում են, որ նման բան չի եղել: Փաստորեն քննիչը թաքցնում է 12 այլ ցուցմունքներ, որոնք իսպառ հերքում են այդ մի ցուցմունքը: Հիմա մի՞թե այս մի ցուցմունքը ավելի լավ արարք է, քան ինքը վերագրում է մեկ այլ քննիչի:
Մենք տեսնում ենք, թե ինչ անօրինական տեխնոլոգիաներ են կիրառվում իրենց գերնպատակին հասնելու համար, իսկ դա այն է, որ հնարավորինս երկար պահեն Ռոբերտ Քոչարյանին: Մեղադրանքը շարադարված է այնպես, որ ոչ մեկ չի կարող հասկանալ, թե քննիչը ինչ նկատի ունի:
Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ թաքնվողը չի և այն փաստը, ինքը շատ ու շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել, ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողներից չէ, մենք շատ-շատ հաղթանակներ ենք արձանագրել:
Մենք շատ անսպասելի ու ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան:
Դուք գիտեք, որ 2009 թվականի դրությամբ էն ժամանակվա ընդդիմության դեմքերից 7 հոգի մեղադրվում էին 300 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման համար, 2009 թվականին այդ հանցակազմը դուրս եկավ 300 հոդվածից և դարձավ 300.1 հոդվաած և 6-ը դատախազ հրաժարվեցին այն մեղադրանքից՝ ասելով, որ 300.1 հոդվածը պատասխանատվությունը խստացնող նորմ է: Հիմա մենք պահանջում ենք նույն չափանիշը կիրառել պարոն Քոչարյանի նկատմամբ: Ինչ է ասում դատախազը հիմա: Ասում է, որ չեմ հասկանում, ինչի են դատախազները նման որոշում կայացնում: Ստացվում է, որ ՀՀ դատախազությունը հիմա հայտարարում է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է ինքը 2009-ին կարծել, որ 300.1 հոդվածը պատասխանատվությունը խստացնող նորմ է: Կարելի՞ է ավելի անհեթեթություն և խտրականություն պատկերացնել, քան այն, ինչ մեր աչքերի առաջ տեղի է ունենում:
Նիկոլ Փաշինյանին 2009-ին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով, դրա համար էլ այդպիսի մեղմ պատիժ է ստացել և այդքան շուտ դուրս է եկել, որովհետև դատախազությունը գտել է, որ այդ հոդվածը պատասխանատվությունը խստացնող է, հետևաբար Փաշինյանին էլ չի կարող մեսագրվել, բայց հիմա դատախազությունը ճիշտ հակառակն է կարծում և Քոչարյանին մեսագրում այդ հոդվածը: Սա իրավական անհեթեթության, մարդու իրավունքների ոտնահարման կուլմինացիա է և սա այսպես երկար շարունակվել չի կարող: Բոլոր այն պատվերները, որնք մենք սկսել ենք իմանալ որտեղից է գալիս և ոնց են գալիս, երկար տևել չեն կարող: Ինչքան շուտ իշխանությունները հասկանան, որ այպես չի կարելի է, ավելի քիչ կլինեն այն բացասական հետևանքները, որոնք սպասվում են:
Այնպես չի, որ ով ուզի տեսնի պարոն Քոչարյանին, կարող է իրեն տեսնի, խոսքը քննիչի թույլտվության մասին է, պարոն Քոչարյանն էլ պետք է ուզենա, մինչև հիմա ես չեմ զգացել, որ պարոն Քոչարյանը որևէ պատգամավորի տեսնելու ցանկություն ունենա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը