12 04 2019

Հաքերները Մեծ Բրիտանիայից պահանջում են ազատ արձակել Ասանժին

Հաքերները Մեծ Բրիտանիայից պահանջում են ազատ արձակել Ասանժին

Anonymous հաքերների ցանցը դիմել է Մեծ Բրիտանիայի  իշխանություններին և ողջ աշխարհում նրանց համախոհներին։ Նրանք պահանջում են ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով ձերբակալվել է նախօրեին։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Նրանք նշել են, որ Ջուլիան Ասանժի ձերբակալությունն ապացուցում է, որ Բրիտանիայի իշխանությունները ոչ մի բանի առաջ չեն կանգնի իրենց գաղտնիքները պահպանելու համար։

«Աազատ արձակեք Ասանժին, թե չէ` կվճարեք»,- նշվում է  Anonymous-ի հայտարարությունում:

Ասանժը Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության, իսկ ԱՄՆ-ում`  պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ