Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարել է մեկ շաբաթում զբաղվել բելառուսական ապրանքները Ռուսաստան արտահանելու սահմանափակումներով։ Այս մասին գրում է Belta.by-ն:
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, մինչդեռ մեր մի այտին ապտակում են, իսկ մենք մյուս այտն ենք դեմ տալիս: Զբաղվե՛ք այդ հարցով և հաջորդ շաբաթ զեկուցե՛ք ինձ։ Այն լավությունը, որ անում ենք Ռուսաստանի համար, միշտ վատությամբ է փոխարինվում: Նրանք այն աստիճանի են լկտիացել, որ սկսել են մեզ նեղը գցել»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով փոխվարչապետին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը