03 04 2019

Հիմա մարդ ա խոսում, որին անվանում են 95-96 թվականի ընտրակեղծիքների պապա․ Քաղաքագետ



«Եթե մենք հիմա հետ ենք գնում ու քննարկում ենք, թե որ ընտրությունն ինչպես է անցել, պետք է սկսել 96-ի սեպտեմբերից, որովհետև հիմքը դրվել է այդ ժամանակ»,- մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով, այսպես շարունակվելու դեպքում տրամաբանությունը հուշում է, որ պետք է սկսել 1996 թվականից, սակայն այդ դեպքում էլ կարող են հայտնվել մադիկ, որ կասեն՝ իսկ ինչո՞ւ չսկսել, օրինակ, ՀԱԲ-ից: «Եթե մենք սկսենք ռևիզիա անել մեր ամբողջ 30 տարվա պատմությունը, ուրեմն կլինեն մարդիկ որ կասեն, թե ինչու չսկսենք սրանից: Բայց եթե ընտրություններն ենք նայում, 96-ին է դրվել կեղծիքների հիմքը։ Հետո՞ ինչ, որ մարդ չեն սպանել: Հետո՞ ինչ, որ Վազգեն Մանուկյանը չտարավ բախման: Էնպես, որ եթե ուզենք, շատ հետ կարող ենք գնալ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով․ «Հիմա մարդ ա խոսում, որին անվանում են 95-96 թվականի ընտրակեղծիքների պապա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ