Վիեննայում Ալիևի հետ հանդիպումը Հայաստանի ղեկավարի պաշտոնական դեբյուտն էր: Չնայած եղել են այլ հանդիպումներ, բայց դրանց չէր տրվում պաշտոնական կարգավիճակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով․ «Միջազգային հիմնական դերակատարների համար հետաքրքիր էր, թե ի վերջո ինչ վարքագիծ է դրսևորում Հայաստանի այսօրվա ղեկավարը։ Չեմ կարծում, թե որևէ մեկի մոտ կար իլյուզիաներ, թե այս հանդիպումն ինչ-որ արդյունք է տալու։ Չեմ կարծում, որ երբևիցե կողմերը կարողանան պայմանավորվել, որ բանակցություններից հետո նույնն բանն են խոսելու»: Բնակչությանը խաղաղության պատրաստելը, ըստ քաղաքագետի, հայտնի տեխնոլոգիա է․ «Երբ ասում են, որ պատրաստենք ժողովուրդներին խաղաղության, ներվային են հասարակաություններն ընդունում։ Թվում է՝ արդնե պայմանավորվել են ու մնում է պատրաստել հասարակությանը։ Երբ չկան լուրջ պայմանանավորվածություններ և խաղաղության պայմանագիր, ես չեմ հասկանում մարդկանց խաղաղության պատրաստելը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը