29 03 2019

ԻՊ-ը թեքվում է դեպի ԱՊՀ, այդ թվում՝ Հայաստան. ՌԴ ՆԳՆ

ԻՊ-ը թեքվում է դեպի ԱՊՀ, այդ թվում՝ Հայաստան. ՌԴ ՆԳՆ

ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դիմակայության գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հետաքրքրությունը տեղափոխում է դեպի ԱՊՀ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք։Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ըստ Ռուս պաշտոնյայի՝ ԻՊ անդամները ծրագրեր ունեն՝ կապված համաշխարհային ահաբեկչական ցանցեր ձևավորելու հետ՝ «քնած» օղակներ, որոնք կկարողանային ահաբեկչական հարձակումներ կատարել ողջ աշխարհում։

«Սիրիայում և Իրաքում խալիֆայության ռազմավարական պարտությունը «Իսլամական պետության» շահերը կտեղափոխի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ