27 03 2019

Վատ պահվող գոմը՝ հրաժարականի պատճառ



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի պաշտոնյայի աշխատանքից ազատել է, քանի որ  խիստ բարկացել է՝ ականատես լինելով բարձիթողի վիճակին Շկլովի շրջանի ագրոհոլդինգ կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Tut.by-ը։

Զննման արդյունքում պաշտոններից զրկվել են Մոգիլեւի նահանգապետ Վլադիմիր Դոմանեւսկին, Շկլովսկի շրջգործկոմի նախագահ Վասիլի Վիտյունովը եւ նախագահի՝ Մոգիլեւի մարզի հարցերով օգնական Գենադի Լավրենկովը, վարչապետի տեղակալ Միխայիլ Ռուսին։

«Այս կովը հազիվ է շնչում, տեսնում ես, չէ՞, ինչպես է շարժվում: Ինչո՞ւ եք ինձ այստեղ բերել: Որ հիմա անվտանգության ծառայությանը հանձնարարեմ ձեզ ձեռնաշղթանե՞ր հագցնել, և Կոչանովային (նախագահի աշխատակազմի ղեկավարն է) ձեր հետեւից այնտե՞ղ: Անֆիմովին (Պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Լեոնիդ Անֆիմով) նվազագույնը աշխատանքից կհեռացնեմ: Եթե մարդը չի հասկանում, որ սա Օսվենցիմ է: Նա կարծում է, որ սա նորմա՞լ է: Դուք ի՞նչ է, հիվա՞նդ եք: Սա, ախր, Օսվենցիմ է: Եթե նրանք հիվանդ են, այստեղ մաքուր եւ չոր պետք է լինի: Նրանք, ախր, մեկը մյուսի վրա են կեղտոտում, մեկը մյուսի վրա են կանգնած: Այստեղ պետք է մարդ լինի եւ մշտապես մաքրի: Դու, հըլը, նայի այս անասունին:  Նա թրիքի  մեջ է »,- խստորեն մեկնաբանել է Լուկաշենկոն:

«Բացի մարզպետից ու մյուսներից, այստեղ եղել են մարդիկ, որոնք պետք է այդ ամենի համար պատասխանատու լինեին: Բոլորին դանակի տակ առնել: Բոլորին: Քրեական գործ հարուցել՝ օրենքի ամբողջ խստությամբ», - հրահանգել է Բելառուսի նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ