27 03 2019

Ինչո՞ւ է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը․ 7or.am

Ինչո՞ւ է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 8 ամիս է՝ ենթարկվում է քաղաքական հետապնդման, որից 4 ամիսը նա անցկացրել է կալանքի տակ:

«Սիրո և հանդուրժողականության»կարգախոսների ներքո տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մենք ունենք քաղաքական վենդետտա, թեև հակառակն էր խոստացվել:

Հարց կարող է առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը սևեռված Քոչարյանի ուղղությամբ: Կան տարբեր պատասխաններ, բայց մենք կուզենայինք դրա տնտեսական մասին անդրադառնալ (քաղաքական առումով ամեն ինչ պարզ է. արդեն նույնիսկ մանկապարտեզի երեխաների համար է հասկանալի, որ ՀՀ 2-րդ նախագահը քաղաքական բանտարկյալ է):

Եվ այսպես, Քոչարյանը կալանավորված է, քանզի իր նախագահության ընթացքում՝

-ՀՀ ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով աճել է 5 անգամ,

-ՀՀ տնտեսական աճը միջինում եղել է տարեկան 12,6 տոկոս. երկնիշ տնտեսական աճը գրանցվել է 6 տարի շարունակ,

-գրանցվել է հետանկախական Հայաստանի ամենաբարձր տնտեսական աճը (2003թ.՝ 14 տոկոս),

-ՀՀ բյուջեն 1998-ի համեմատ՝ 2008-ին մեծացել է ավելի քան 10 անգամ,

Ահա թե ինչու է կալանավորված Քոչարյանը: Ի դեմս նրա՝ գործող իշխանությունները տեսել են քաղաքական լուրջ մրցակցի և ընդդիմախոսի:

Պլանավորած 4 տոկոս ինֆլյացիայի պայմաններում տնտեսության 5 տոկոս աճ խոստացած Փաշինյանից այլ բան չէր էլ սպասվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ