22 03 2019

Ո՞վ է եղել Շիրխանյանը․ բանսարկու, լուրջ մարդու տեղ դնելն անիմաստ է․ Իսագուլյան



«Ես Շիրխանյանին պատմության մեջ մի դրվագով եմ ճանաչում․ երբ Գերագույն խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր Շիրխանյանի հարցը մեկ միլիոն դոլար ադամանդի գողության փաստով։ Հիշում եմ խեղճացած նստած էր»,- 5-րդ ալիքի եթերում ասել է «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Շիրխանյան, դու ո՞վ ես եղել 92 թվականին, որ Ստեփանակերտում պատերազմը ղեկավարող անձի սենյակ ես մտել և բառեր ես ասել ու շվշվացնելով եկել-հասել ես Երևան։ Երբ Քոչարյանը կալանավորված է, Սերժ Սարգսյանը չի խոսում, Վազգեն Սարգսյանը մահացած է, հետաքրքիր երևույթներ են տեղի ունենում։

Մարդիկ, որոնք էս 30 տարվա մեջ բանսարկությունից, խաբեությունից, ստորությունից, ահաբեկչական խմբեր կազմակերպելուց բացի այլ բան չեն արել, ու նույնիսկ դա չեն կարողանում անել, իրենց ներկայացնում են, թե Վազգեն Սարգսյանի աջ ձեռքն են եղել, ձախ ․․․»,- ասել է Իսագուլյանը։

Քաղաքական գործչի խոսքով, 1997 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ Վազգեն Սարգսյանի դին խորհրդարանում էր, Շիրխանյան-Ջհանգիրյանը պաշտոններ էին բաժանում միմյանց։ «Շիրխանյաններ, ջհանգիրյաններ․․․Նույն թիմը, որ շրջապատել էր Վազգեն Սարգսյանին և ծուղակը տարավ, այսօր շրջապատել է Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ