18 03 2019

Քաղաքացիական հասարակության երկիմաստ վիճակը

Քաղաքացիական հասարակության երկիմաստ վիճակը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Նոր կարգավիճակում քաղաքացիական հասարակությունը կարող է իշխանության գործընկերը դառնալ շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հարցում, այնպիսի փոփոխություններ, որոնք անկյունաքարային են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն իշխանության կողմից նման բարեփոխումներ հստակորեն հայտարարված չեն, ճիշտ հակառակը՝ գործող իշխանությունը հրաժարվել է մի շարք «հեղափոխական» խոստումներից՝ իշխանությունների հավասակշռության հաստատում, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, դատաիրավական բարեփոխումների իրականացում եւ այլն։

Ատելության քարոզչությունը և դատական իշխանության աշխատանքներին գործադիր իշխանության միջամտությունը ՀԿ-ների կողմից չի դատապարտվում, ավելին՝ երբեմն նրանք այդ ամենի մասնակիցն ու համակիրն են դառնում։ Դա հիշեցնում է ոչ թե քաղաքացիական հասարակության կոչմանը հարիր գործելաոճ, այլ իշխանության համար պայքարի մեջ ուղղակիորեն ներգրավվածություն՝ վատ իմաստով»։

Առավել մանրամասն՝ այս հղումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ