Politik.am-ը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 10-ի հայտարարությունից հետո կրկին ակտիվացան քննարկումները հասարակական-քաղաքաական դաշտում այս թեմայով։ Քննարկումների հետ ակտիվացան նաև մանիպուլիացիաները։Հետաքրքիր է, որ փաստերի խեղաթյուրմամբ է զբաղվում իր գործունեության առանցքը փաստերի ստուգումը համարող Դանիել Իոանիսյանը։
Արցախի բանակցային պրոսեցի մասին Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Ռոբերտ Քոչարյանը Արցախը հանեց բանակցային գործընթացից, ինչով մեծագույն նվեր արեց Ադրբեջանին:
Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է վերականգնել այդ սխալի հետևանքները ու հանդիպում դիմադրության թե՛ Ադրբեջանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
Սա է ողջ պատմությունը: Իսկ կարևորագույն հարցն այն է, թե արդյո՞ք Նիկոլը «զադնի» չի տա Ստեփանակերտին բանակցային սեղանին վերադարձնելու իր ուղուց, և որո՞նք են այդ հաստատակամության ռիսկերը»։
Շաբաթներ առաջ Politik.am-ը իր ընթերցողների դատին էր ներկայացրել «Ում օրոք Ղարաբաղը դուրս մնաց բանակցային պրոցեսից․ փաստեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ փաստերով ներկայացված էր, թե ում նախագահության օրոք է Արցախը դուրս մնացել բանակցություններից։
Առաջին ագամ նախագահ Քոչարյանի հասցեին նման մեղադրանք է հնչեցրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2008 թվականի հուլիսի 4-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում մատնանշում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված մի շարք «ձախողումներ», որոնց թվում նշվում է նաև «Ղարաբաղը բանակցությունների գործընթացից դուրս մղելը»(ելույթն ամբողջությամբ՝ այստեղ)։
Տեր-Պետրոսյանի այս ելույթից հետո իր կողմից հնչեցված միտքը շատ քաղաքական գործիչների և քաղաքական փորձագետների համար դարձավ վերջին ճշմարտություն, ու Արցախի խնդրին վերաբերող գրեթե բոլոր քննարկումների ժամանակ հիշատակվում է։
Հետ գնալով մեր պետության մոտ անցյալ՝ փորձենք հասկանալ, թե ինչպես է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Օրինակ՝ «Հայք» օրաթերթի 1997 հունվարի 28-ի համարում հրապարակվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթը, որտեղ նա հստակ արձանագրում է, որ Արցախը չի մասնակցում բանակցային պրոցեսին․«․․․Մենք հավատում ենք, որ Լեռնայի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշակվի այն կողմերի միջև, որոնք անմիջականորեն ներքաշված են կոնֆլիկտի մեջ․ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միչև։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ․․․»,-ասվում է Հովհաննես Իգիթյանի ելույթում։
Նույն թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
«Հայք» օրաթերթի 1997 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակվել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ, որտեղ նա կրկին խոսել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին․«․․․Ըստ Լիպարիտյանի, իրենց սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները»,-նշվում է թերթի հոդվածում։
Այս փաստերի պարագայում մեղմ ասած կեղծիք է, երբ խոսվում է բանակցային պրոցեսից Ղարբաղաղի դուրս մնալու հարցում Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին։ Իհարկե, չի կարելի պնդում անել, որ Տեր-Պետրոսյանի օրոք Ղարաբաղի բանակցություններցի դուրս մնալը արվել է չարամտրորեն։
Ու առնվազն անհասկանալի է, թե ինչու՞ է նույն կեղծիքը տարածում Դանիել Իոաննիսյանը։ Դժվար թե Իոանիսյանի մոտ սա անտեղյակության արդյունք լինի, ավելի շուտ նա նոր իշխանությունների քարոզչական քաղաքականությունն է իրացնում՝ փաստերը ստուգողի անվան տակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը