Հրապարակվել է «Ռոստեխ» ընկերության մշակած «Ֆիլին» տեսողա-օպտիկական միջամտությունների կայանի փորձարկումների տեսանյութը: Հոլովակը տարածել է Звезда հեռուստաընկերությունը։
«Ֆիլին» համալիրը գիշերը և մթնշաղի ժամանակ չեզոքացնում է նշանառությունը, գիշերային տեսողության սարքերը և հակատանկային հրթիռների ուղղորդման համակարգերը մինչև 5 կմ հեռավորությամբ: Այն արդեն տեղադրվել է ՌԴ նավատորմի որոշ նավերում։
Համապատասխան ռեժիմները կարող են մինչև 2 կմ հեռավորության վրա ժամանակավորապես կուրացնել հակառակորդին, հալյուցինացիաներ առաջացնել զինվորների մոտ և շարքից հանել թշնամու սարքավորումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը