07 03 2019

Բաքուն Լազարյան ակումբի հարցով բողոքի նոտա է հղել Մոսկվային

Բաքուն Լազարյան ակումբի հարցով բողոքի նոտա է հղել Մոսկվային

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին ՝ կապված Լազարևյան ակումբի՝ Մոսկվայում կայացած  նիստի հետ, որին մասնակցել են նաև Արցախի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Բրատչիկովին և դժգոհություն հայտնել Մոսկվայում մարտի 5-6-ն անցկացված «Լազարևյան ակումբի» նիստին Արցախի ներկայացուցիչների և ռուս պաշտոնյաների մասնակցության հարցով: «Նման փաստերը հակասում են երկկողմ հարաբերությունների նորմատիվ-իրավական բազային և ՌԴ միջնորդական դերին»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հերթական անգամ Ռուսաստանին հորդորում են  կատարել իր պարտավորությունները, մասնավորապես հարգել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի դրույթները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ