06 03 2019

Բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել․ Ալիև

Բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի պատվիրակությանն ընդունելիս հայտնել է, որ  Հայաստանի՝ «հակասական հայտարարություններն անընդունելի են և խոչընդոտում են բանակցություններին»։ Այս մասին հաղորդում է Minval.az-ը։

Ադրբեջանի նախագահն իր գոհունակությունն է հայտնել եվրահանձնակատարների` միջազգային նորմերի շրջանակում կոնֆլիկտի կարգավորման անհրաժեշտության, ստատուս քվոյի պահպանման և բանակցությունների ձևաչափի փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ հայտարարությունների հարցով: Ալիևը նշել է՝  բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ