05 03 2019

Ջհանգիրյանն առանց ամաչելու ստում է․ Գառնիկ Իսագուլյան



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է բավականին ծանր վիճակում և չի բացառվում, որ ներքին հեղաշրջում տեղի ունենա։ Այս մասին մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանն անդրադարձավ մարտի 1-ի թեմային, ՊՆ՝ այդ ժամանակվա փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին միանալուն, ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանը ստում է հեռուստաեթերով՝ պնդելով, թե նման բան չի եղել։

Իսագուլյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշելով․ «Ուշադիր կարդացեք, այնտեղ լուրջ մեսիջներ կան։ Նույնիսկ այն պարագայում, երբ անհիմն, ստորաբար, որոշ մարդկանց մեղքով գտնվում է անազատության մեջ, միասնաբար պայքարելու, համերաշխության կոչ է անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ