02 03 2019

Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել մի շարք պաշտոնյաների

Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել մի շարք պաշտոնյաների

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: 

ՀՀ նախագահի հրամանագրով Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան են ստացել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ  Աղաջանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Գրիգոր  Առաքելյանը, Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ  Ղալաչյանը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը:

ՀՀ  նախագահի հրամանագրով  արտակարգ դեսպանորդ և լիազոր  նախարարի դիվանագիտական աստիճան  են ստացել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ  հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ Հասմիկ Դաշտոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական Լիլիթ Թութխալյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Կամսարի Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության  հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի վարիչ Հասմիկ Սահակյանը,  Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն  Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջայանը,  Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա  Փոլադյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ