Գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նրա դատապաշտպան Կարեն Բատիկյանը:
«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը և վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,- ասել է Բատիկյանը:
Հունվարի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին` դուրս գալ երկրից բուժման նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը