Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի գնումը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ այդմ՝ գերմանական կառավարությունը երկար տարիներ անց առաջին անգամ է նման քայլի գնացել՝ հաստատելով զենքի արտահանումը Թուրքիա:
Նշվում է, որ նման որոշում կայացվել է Գերմանիայի դաշնային անվտանգային խորհրդի գաղտնի նիստի ընթացքում:
Թուրքական «Savunamsanayist.com» լրատվակայքի համաձայն՝ զենքի փաթեթի մեջ ներառված է թուրքական նավատորմի համար 100 հատ «Ram» հակաօդային պաշտպանության հրթիռներ և 28 «DM2A4 SeaHake» տեսակի տորպեդներ, ինչպես նաև կորվետ ու թուրքական սուզանավերի և ֆրեգատների մոդեռնիզացման համար անհրաժեշտ պարագաներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը