23 02 2019

Ըստ Հունան Պողոսյանի՝ «դըմփ-դըմփ-հու»-ն ազարտ է, ինքն էլ քաղաքականցված չէ

Ըստ Հունան Պողոսյանի՝ «դըմփ-դըմփ-հու»-ն ազարտ է, ինքն էլ քաղաքականցված չէ

Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ցանկացած իշխանության, անգամ ամենաապաշնորհ իշխանության պաշտոնավարման ժամանակ, համակարգում լինում են լավ ծառայողներ, որոնք կարող են երկար տարիներ բարեխիղճ  ծառայել։

Նոր իշխանությունների «դըմփ-դըմփ-հու»-ին մասնակցելու մասին Հունան Պողոսյանն ասաց․ «Դրան պետք չէ լուրջ  մոտենալ, ոչ էլ պետք է անլրջացնել։ Դա սպորտային ազարտի ձևերից մեկն է։Ես այն եմ, ինչ կամ, ես քաղաքականացված մարդ չեմ։ Այսօր էլ իմ համեստ ունակությունների սահմաններում ծառայում եմ ժողովրդին»։

Հարցին, թե արդյոք դավաճանություն չէր նախորդ իշխանության հետ աշխատելուց հետո նաև հեղափոխական իշխանության հետ աշխատելը, նա պատասխանեց․ «Չեմ կիսում դավաճանության վերաբերյալ ձեր պատկերացումները»։

Սյունիքի մարզի մարզպետը հայտնեց, որ Սյունիքում նորմալ մթնոլորտ է, ինքը շատ սիրում ու հարգում է սյունեցիներին, և կարծում է, որ դա փոխադարձ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ