05 11 2024

Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը սահմանի ամբողջ երկայնքով ավարտվի. Սյունիքի մարզպետ



Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը սահմանի ամբողջ պարագծով, ամբողջ երկայնքով ավարտվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները հետ գնան, պետք է հետ գնան, եւ սահմանն, ի վերջո, պետք է սահմանագծվի»,- նշեց նա:

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ նրանք դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքներից, մարզպետը պատասխանեց. «Հավատի մասին չի խոսքը, այդպես պետք է լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ