«Մարզը շարունակում է ապրել բնականոն կյանքով, Սյունիքում գտնվող չկա որևէ արցախցի, ում կեցության, առողջության ու սննդի հարցերը լուծված չեն, մենք բազմիցս ենք ասել, որ յուրաքանչյուր արցախցի պետք է զգա, որ Սյունիքում ինքը տանն է»,-այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Անդրադառնալով մարզի Ներքին Հանդ գյուղի խնդրին, մարզպետն ասաց, որ կա լարվածություն՝ հիշեցնելով ադրբեջանցների կողմից ներխուժումը․ «Պետք է զորքը ետ քաշեն, մարդկանց բնականոն կյանքին մեծ ազդեցույթուն է ունենում, որովհետև մոտեցել են բնակավայրին, ինչն անթույլատրելի է»,-ասաց մարզպետը։
Մնարամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը