06 06 2023

Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ․ Սյունիքի մարզպետ



«ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։

«Ծրագրերը ներդրումային են, մշակութային և սոցիալական։ Բուն ծրագրերն այս փուլում դեռ մեկնարկած չեն, բայց բազմաթիվ ծրագրեր կան, որոնց քննարկումներն ավարտական փուլում են, և պետք է մեկնարկենք»,– նշեց Ղուկասյանը։

Նա նշեց որ Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ