23 02 2019

ՀՀ-ՌԴ դաշնակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է․ դեսպան

ՀՀ-ՌԴ դաշնակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է․ դեսպան

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր ծառայության մեջ են, պաշտպանույմ են Ռուսաստանը և Հայաստանը։

Դեսպանը նշեց՝  Հայաստանն ու Ռուսաստանը շատ ամուր դաշնակցային կապեր ունեն։ Նրա խոսքով` այսօր Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցությունը երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության երաշխիքն է։

«Ռուսաստանի զինված ուժերի պատմությունը անքակտելի կապված է հայ ժողովրդի պատմությանը, քանի որ հայերը շատ մեծ դեր են ունեցել ՌԴ զինված ուժերի կազմավորման գործում, և այսօրվա մեր համագործակցությունն անվտանգության երաշխիք է և՛ մեր երկրների, և՛ տարածաշրջանի համար: Ինչպես գիտեք, ՀՀ-ում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմական բազան, մեր սահմանապահները մասնակից են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչը մեծ ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Սա մեր մարտական եղբայրության վառ ապացույցն է, այն բարեկամական հարաբերությունների, որ առկա են մեր ժողովուրդների միջև, և որը բնութագրում է մեր հազարամյա պատմությունը»,- նշեց Հայաստանում ՌԴ դեսպանը:

Անդրադառնալով ռազմական համագործակցության շրջանակում իրագործվող ծրագրերին՝ դեսպանը նշեց, որ դրանք պարբերաբար կյանքի են կոչվում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ