Ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղել «Լազարյան ակումբ»-ի սպասվող նիստի մասին՝ նկատելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, իսկ նախաձեռնողը ՌԴ Պետդումայի` ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, և նիստին կմասնակցեն նաև Արցախի ներկայացուցիչներ։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել այդ փաստը, Զախարովան նշել է, որ պետք չէ մեկը կապել մյուսի հետ, այո, ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և կատարում է իր պարտավորությունները, և Մոսկվայում քաղաքացիական հասարակությունների, ոչ կառավարական կազմակերպությունների նախաձեռնությամբ տարբեր թեմաներով օրական անցկացվում են հարյուրավոր ֆորումներ,։
«Եթե դուք տեղեկություն ունեք, որ դրան մասնակցում են պաշտոնատար անձինք, փոխանցեք այն ինձ, և ես կմեկնաբանեմ դա»,- նշել է Զախարովան։
«Լազարյան ակումբ»-ի 2-րդ նիստը կանցկացվի Մոսկվայում մարտի 5-6-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը