22 02 2019

Լարվածությունն ուղղակիորեն ազդելու է մեր ազգային անվտանգության վրա․ Երվանդ Բոզոյան



«Լարվածությունն ուղղակիորեն ազդելու է մեր ազգային անվտանգության վրա։ Մեզ համար տարածքային կորուստը կարող է ճակատագրական լինել։ Հայաստանը չունի տարածքի խորություն։ Եթե Լեռնային Ղարաբաղը կորցրինք, կկորցնենք նաև Զանգեզուրը»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը, բայց պետականությունը չի կորցրել, մենք կկորցնենք։ Եթե մեր ներքին բախումների, լարվածության արդյունքում հասնենք կորուստների, կլինի այսօրվա սերունդների ամենասև գործը Հայոց պատմության մեջ»,- ասել է քաղաքագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ