Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաև այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ: Այս մասին փետրվարի 21-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարը խոսեց նաև Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալու, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված ուսումնասիրությունների և այլնի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը