«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Անհատապես ծանոթանալով ակնթարթորեն հարստացած ՔՊ-ականների կենսագրության մանրամասներին՝ «Ժողովուրդ» օրաթերթը հանգում է համատարած այն փաստին, որ նրանց մեծագույն մասը մինչ հեղափոխությունը, չնչին գումարներ չունենալու պատճառով, պարտքերի տակ են եղել, անգամ դատական տարբեր հայցերի հորձանուտում են հայտնվել։
«Ժողովորդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հերթական հեղափոխականը, որի նկատմամբ 2017 թվականին, ինչ-որ հարցի շրջանակում, «Ակբա» բանկը ընդամենը 171 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել՝ Արփի Դավոյանն է:
Ամենահետաքրքիրը եւ մտահոգիչն այն է, որ իրեն ազնիվ հռչակած Դավոյանի նկատմամբ հայցը կարճվել է հենց հեղափոխության տարում` 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ Դավոյանը վարչապետի նորանշանակ օգնականն էր արդեն:
Իսկ դյուրահավատ ժողովրդին 2018-ին թվում էր, թե «անձնազոհ ՔՊ-ականներին» հետաքրքրում են վեհ արժեքներ…»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը