19 02 2019

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

«Այսօր ես թողնում եմ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը»,- հայտնել է Յըլդըրըմը։

Նա նշել է, որ հրաժարական է տալիս, քանի որ մտադրված է առաջադրվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում:

ՏԻՄ նտրությունները Թուրքիայում կանցկացվեն մարտի 31-ին:  

2016-2018թթ. Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետն է եղել և հրաժարական է տվել, երբ Թուրքիան նախագահական կառավարման համակարգին է անցել։ 2018թ․ հուլիսին նա ընտրվեց Թուրքիայի խորհրդարանի նախագահ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ