Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, 2018 թվականի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված Ռաֆիկ Անդրեասյանը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ նա 911 ձայն է հավաքել: Հիմնական մրցակիցը եղել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, որն ստացել է 744 ձայն: Իշխող «Իմ քայլը» դաշինքը նրան էր աջակցում։
Պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:
Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբերին՝ բողոքի ցույցերից հետո, հրաժարական էր տվել: Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանն այդ առիթով այցելել էր գյուղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը