Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործով ( դրա նախապամությունը, բովանդակային առանձնահատկությունը և դրդապատճառը բոլորին է հայտնի) համառ աշխատանքի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ արձանագրեցինք հերթական հաղթանակը, այն է վերջինիս նկատմամբ դադարեցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատազրկում 5-10 տարի) առաջադրված մեղադրանքը և քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Դատարանի կողմից մերժվեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը