27 03 2022

Խմելու շորերը կհագնեք․Վեդիում ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկն է տրվելու․ Ռաֆիկ Անդրեասյան



Որտեղ Գարիկ Սարգսյանն է, այնտեղ միջադեպերն անխուսափելի են։ Վեդիում ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկն է տրվելու։ Այս մասին Ուրցաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։

«Անձրևաորդի նման գալարվել աթոռներին, սա է սրանց նպատակը, իսկ մեր նպատակն՝ համայնքը ոտքի կանգնեցնելը»,-ասաց Անդրեասյանը։

Անդրեասյանը դեմ է համայնքների խոշորացմանը։

«Վրաստանում ես արդեն տեսել եմ այդպիսի խոշորացումների հետևանքները և Վրաստանն այսօր ետ քայլ է կատարում։ Ես համոզված եմ՝ սա էլ երկար չի տևելու, որովհետև 19 բնակավայր մեկ վարչական միավոր դիտելը սխալ է»,-ասաց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Առաջինի ցուցակը հլխավորում է Սպարտակ Թարթիկյանը, որը Սիսավան համայնքի նախկին ղեկավարն է, երկրորդի ընտրացուցակը՝ Վեդի համայնքի  ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ