Այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Առաջինի ցուցակը հլխավորում է Սպարտակ Թարթիկյանը, որը Սիսավան համայնքի նախկին ղեկավարն է, երկրորդի ընտրացուցակը՝ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
Yerevan.Today-ի նկարհանող խումբը այժմ ՈՒրցաձոր բնակավայրում է, որտեղ գրանցվել է ընտրողների ակտիվության առավել բարձր ցուցանիշ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը