Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական հարցեր քննարկի Իտալիայի դեսպանի հետ։ Կարճ ժամանակ անց Politik.am-ին հաջողվել է որոշակի դետալներ ճշտել։ Հաջողվել է պարզել, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անհանգստացած է ՄԻԵԴ-ի հնարավոր վճռից, որ կարող է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անօրինական ճանաչել։ ՄԻԵԴ գործող նախագահը Իտալիայի ներկայացուցիչ Գուիդո Ռայմոնդին է։
Տեր-Պետրոսյնաը փորձել է Հայաստանում Իտալիայի դեսպանին հասկացնել, որ Հայաստանի նոր իշխանությունները սխալ կհամարեն ՄԻԵԴ նման որոշումը և լավ կլինի, որպեսզի Իտալիան իր ներկայացուցչի միջոցով կարողանա որոշակի ազդեցություն ունենալ կամ վատագույն դեպքում Հայաստանի նոր իշխանություններին նախապես տեղյակ պահել հնարավոր որոշման մասին։ Տեր-Պետրոսյանը դեսպանին վստահեցրել է, որ Իտալիայի նման աջակցությունը անպատասխան չի մնա և երբ ինքը դառնա ՀՀ նախագահ կանի ամեն բան, որպեսզի ամենատարբեր հարթակներում աջակցի Իտալիայի կողմից առաջ քաշվող գաղափարներին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն զարմանք է հայտնել, թե երկրի նախկին ղեկավարը ինչպես կարող է նման ցածր առաջարկով հանդիպում ունենալ այլ երկրի դեսպանի հետ։ Դեսպանը Տեր-Պետրոսյանի համար հանդիպում կազմակերպած միջնորդներին հասկացրել է, որ այլևս չփորձեն միջնորդել և հանդիպում խնդրել Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ նա չի կարող նման էժանագին ինտրիգների մասնակցել ու վտանգել իր պետության հեղինակությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը