07 02 2019

Ո՞ւմ աշխատանքի արդյունավետությունը չէր բավարարում փոխնախարարին

Ո՞ւմ աշխատանքի արդյունավետությունը չէր բավարարում փոխնախարարին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հրաժարականի պատճառներին։

Նա գրել է. «Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:

Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով: Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:

Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է: Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար: Շարժվում ենք առաջ: Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ