06 02 2019

Կառավարության ծրագրի 4 քննադատություն

Կառավարության ծրագրի 4 քննադատություն

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնեին։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։

Ինչ չկա այնտեղ։ Չկա․

– Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները,

– Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ,

– Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում,

– Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ,

– Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում,

– ու էլի շատ-շատ բաներ»։

 Նորայր Նորիկյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշակիորեն ծանոթացա կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային Ժողովի հաստատմանը: Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին, այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկայացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը. Շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է ՛՛Անցումային արդարադատության մասին՛՛: Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին, առկա չէ: Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են կառավարության մոտեցումներն ու պատկերացումները ՛՛Անցումային արդարադատության՛՛ մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի»:

 Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության ծրագրում չկա ժողովրդավարական բարեփոխումների հիմքում ընկած կուսակցությունների և ընտրությունների բարեփոխման մասին որևէ խոսք: Եթե ծրագիրը գրողները մոռացել են հիշատակել այս կետերը, լավ չէ, իսկ եթե համարում են, որ դա էական հարց չէ, ապա թող նայեն Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության ժամանակվա ելույթները:

Հիմա հարց. ո՞վ է հակահեղափոխական»:

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության ծրագիրը հերթական կենացների հավաքածու է։ Ոչ մի ներկայիս տնտեսական վիճակի վերլուծություն, ոչ մի թիվ, ոչ մի շոշափելի KPI։ Ամեն ինչ այնպես է գրված, որ հնարավոր չլինի հետո գնահատականներ տալ կառավարության աշխատանքին:

Թռիչքաձև աճի մասին մոռացեք։ Թե բա տնտեսական հեղափոխություն․․․ քաղաքականը հորով մորով արեք, գոնե։ Տնտեսությունը ձեր խելքի բանը չի, արդեն պարզա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ