Կառավարության փետրվարի 5-ի որոշմամբ՝ 2019 թվականի հունիսի 9-ին Լոռու մարզի Շենավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը, ով ղեկավարում էր համայնքը 2016 թվականից դեկտեմբերի 21-ին մահացել է: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Շենավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի հունիսի 9-ը: Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը