03 02 2019

Լիլիթ Մակունցը ներում է հայցում լրագրողներից

Լիլիթ Մակունցը ներում է հայցում լրագրողներից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ խմբակցությունից ցուցում չի եղել փետրվարի երկուսին լրագրողների մուտքը ԱԺ շենք արգելել։ Խմբակցության ղեկավարը ներում է հայցում լրագրողներից։ 

«Հարգելի՛ լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին: Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։ Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ փետրվարի երկուսին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը:  Հանդիպման օրակարգային հարցերից են կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը: Լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ մեկնաբանելով, որ շաբաթ է և անցագրային կետում աշխատակիցներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ