Փետրվարի 2-ին Ազգային ժողովում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ներկա են խմբակցության պատգամավորներ, մարզպետներ, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման օրակարգային հարցերից են կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը:
Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ մեկնաբանելով, որ շաբաթ է և անցագրային կետում աշխատակիցներ չկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը