31 01 2019

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման պայմանագրից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման պայմանագրից

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման համաձայնագրից: Այն կնքվել էր 1992 թվականի մարտի 20-ին:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը, կառավարության որոշման նախագծի բացատրական փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը: Մասնավորապես այն ենթադրում է կոնկրետ մատակարարներ կոնկրետ գնորդների համար, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում ստորագրված մի շարք համաձայնագրերից դուրս գալու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ