Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մամուլի նկատմամբ իշխանական ոտնձգությունները գործնական տեսք են ստանում
Էն, որ Կոնստանտին Տեր-Նակալյան-ին հրավիրում են ԱԱԾ Կյանքի խոսքի գործով ոչ մի քրեական հետագիծ չունի, էն, որ էդ գործն անում ա ԱԱԾ-ն դա ևս չի նշանակում, որ էդտեղ քրեական հետագիծ կա, անգամ էն, որ Կոնստանտինին են հրավիրում (որոշ շրջանակներ էս փաստից ուրախացել են, բայց պարզ չի Կոստյան ո՞ւմ-որտե՞ղ-ի՞նչ է արել էլի) ևս քրեական հետագիծ չի ենթադրում: Էս ամեն ինչը խոսում է միայն ու միայն մի բանի մասին` գործող իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով ճնշում է իրեն չհնազանդվող մամուլին: Հիշեք` yerevantoday, aysor.am, news.am լրատվականներում տարատեսակ իրավապահ մարմինների ներխուժելը, Հրապարակ օրաթերթի նկատմամբ իշխանության սանձազերծած թունարշավը, իշխանության ներկայացուցիչների և իրենց հարող ՀԿ ղեկավարների վերջին շրջանում դաշտ նետված` «մեդիան կարգավորելու» թեզերը, վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների ու հատկապես Փաշինյանի ջղաձգումները մամուլի որոշ ներկայացուցիչների նկատմամբ ու վերջապես նախնական կալանքում 44-օրյա հացադուլից հետո մահացած լրագրողին: Այ էսքանը հիշելուց հետո հիմա հասկացեք թե ի՞նչ մոտիվացիայով են Կոնստանտինին կանչել ԱԱԾ: Մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ հետապնդումները գնալով ավելի սուր բնույթ են ստանալու ու չզարմանաք, եթե մի օր ձեզանից/մեզանից յուրաքանչյուրին հրավիրեն ԱԱԾ ասենք գեյերի նկատմամբ ներքին զզվանք ունենալու, կամ ասենք տուպը Կյանքի խոսքի անդամ չլինելու համար: Նենց, որ Կոնստանտինի դեպքը լավ հիշեք»...
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խիստ զավեշտալի է լսել ներկայիս իշխանության կերակրատաշտի կողքերում տեղավորված նախկին աշխուժակ-ճղճղիկների հայտարարություններն այն մասին, որ մարդիկ իրենց շահից ելնելով են պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն դուք առանց որևէ շահի եք ողջ օրը լպստսում ներկայիս իշխանությունների հետույքը, իսկ իրենք զուտ շահի համար են պաշտպանում բանտում նստած մի մարդու, որը երբեք աչքի չի ընկել նման հարցերում ֆինանսական առատաձեռնությամբ, այլ պարագայում իր իշխանության ժամանակ, դրանից հետո ու հիմա հասարակության լայն շերտերի աչքում համապատասխան մասնագետների թեթեւ ձեռքով կունենար լրիվ այլ իմիջ»...
Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ ԴՈՒ՛ սուբսիդավորե՞լ ես հանցագործների դատապաշտպաններին։ ((((
Տղերք, արդեն խնդալու չի, սովորեք կամ սովորեցրեք գոնե լռելու նուրբ արվեստը։ Որ փաստաբանները պիտի հարկվեն՝ որևէ բանական մարդու չի կարող զարմացնել։ Բանական մարդը զարմանում ա, երբ ինքը հարկվում ա, տաքսիստը՝ չէ։ Երբ պետական կառույցը զենքով գրավածը ազատ ա, իսկ տնտեսական մանր խուլիգանություն արածը բերդում հացադուլ ա հայտարարում, իսկ հետո՝ մեռնում։ Երբ Թունելի Հակոբին կարտոշկի համար խաչում են, իսկ Ֆելիքսին՝ արդարացնում, թե բա՝ քյասիբը քսան տարի քյասիբությամբ վանյատ ա անում։ Երբ մեկը օրը 24 ժամ սովից չմեռնելու համար պախատ ա անում, իսկ մյուսի համար 2.5 միլիոն եկամուտը նենց՝ ինքնին ենթադրելի բան ա։ Պետք չի էս տրամաբանության մեջ մտնել։ Նախորդները հենց դրա համար պարտվեցին, դրա համար արժանացան համարյա համընդհանուր ատելության։ Մի մտեք էն դաշտ, որը, ըստ սահմանման, ձերը չպիտի լիներ։ Ու կներեք, որ ստիպված եմ բաց տեքստով ասել էն, ինչ դուք առանց ինձ ու վաղուց պիտի իմանայիք»։
Սուրեն Արենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան ՝ հրավիրում եմ Ձեզ Վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոն Լայերտին բացատրելու ,թե ինչու՞ իր լսողությունը վերականգնելու համար պետությունը փող չունի, իսկ Ձեր քարտուղարուհուն միլիոնների գումար է նվիրաբերում :Դավիթին բացատրելու ,թե հանուն ում ՞ ինքը կորցրեց ոտքերը և թե ինչու՞ այսօր պետությունը իր համար պրոթեզներ չի կարողանում գնի,բայց Ձեզ միլիոնների հասնող պարգևավճարներ է շնորհում :Հրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ ,որպեսզի նրանց պատասխան տաք ,թե ինչու՞ նրանք այսօր ձեռք չունեն,իսկ պետությունը Ձեր նման ղեկավարների ձեռքը չի բռնում : Հրավիրում եմ լսելու արդեն 35 տարեկան այն տղերքի հարցերը,որոնք ուղեղային կաթվածի պատճառով Ձեզ մոտ մանկամիտի տպավորություն կթողեն,բայց նրանց տված ամեն մի հարցը ,Ձեր տված պատասխաններից ավելի խելացի ու ռեալ կթվա :Հրավիրում եմ գոնե կես ժամ լուռ նայելու այս տղերքի աչքերի մեջ :Հրավիրում եմ նաև դիրքեր ,ամենասուր տեղերում կանգնելու թշնամու դիմաց կանգնած զինվորի կողքին,որպեսզի լսեք նրա սրտի աշխատանքը,զգաք նրա կարոտը և մի պահ վերադառնաք իրական կյանք , և եթե Աստված տա հակառակորդի մի փամփուշտ էլ այդ պահին դիպչի Ձեր ուսին , երևի այդ ժամ գոնե մեկ վարկյան զգաք ՝ նման տղերք ունեցող երկիրը Ձեր նման ղեկավար ունենալու իրավունք չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը