21 01 2019

Պատգամավորների ձմեռային զբոսաշրջությունը մեկնարկեց

Պատգամավորների ձմեռային զբոսաշրջությունը մեկնարկեց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ է գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ ողջ կազմով:

Ստրասբուրգ են մեկնել, մասնավորապես, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված են Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանն ու Նիրա Զոհրաբյանը: Մնացած 4-ը փոխարինող կազմում են ընդգրկված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ