Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` հունվարի 16-ին կայացած հանդիպումը։ Այս մասին հայտնում է Вестник Кавказа-ն` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը հղում տալով։
Ինչպես հաղորդվում է, գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում կողմերի՝ ԼՂ ձգձգված հիմնախնդրի խաղաղ լուծումը գտնելուն ուղղված շարունակական ջանքերը և մասնավորապես ողջունում է նախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին համաձայնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը