Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջերս շատ է խոսվում է հնչեղ սպանությունների, դրանց «բացահայտման» անհրաժեշտության և այլ մանրամասների մասին: Ավագ ընկերների հետ մասնավոր զրույցներից, մամուլից փորձեցի հավաքել գործերի մի շարք, որոնք ժամանակին բավականին հնչեղ են եղել՝ մասնավորապես, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ Նախագահ և դաձավ Հայաստանի փաստացի ղեկավարը:
1990թ. օգոստոսի 29 - Տարօրինակ պայմաններում թիկունքից սպանվեցին Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը: Տպավորություն էր, որ ՀՀՇ-ն փորձում է ամեն ինչ անել մեղքը ՀԱԲ-ի վրա գցելու համար, սակայն ամբողջ Հայաստանը դրան չէր հավատում:
1991թ. փետրվարի 15 - Խնածախ գյուղում նոր ընտրված գյուղխորհրդի նախագահի ընտրության կապակցությամբ խնջուքի ժամանակ ավտոմատից կրակոցներով և նռանկի պայթյունով սպանվեցին գյուղխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանը և ևս 8 հոգի, 7 հոգի վիրավորվեց: Տպավորություն էր՝ ՀՀՇ-ն այնպես է փորձում տանել նախաքննությունը, որ ամեն ինչ բարդվի հացագործությունը կատարողի հոգեկան վիճակի վրա:
1992թ. մարտի 8 - Շենգավիթում պայթեցվեց ավտոտնակ, զոհվեց 18 և վիրավորվեց 60 մարդ: Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որ պայթյունի հետևում կանգած է ՀՀՇ-ն և զոհերի մեջ եղել են ՀՀՇ-ի հակառակորդներ: Գործն այդպես էլ չբացահայտվեց:
1992թ. հունիսի 10 - Երևանում ոստիկանների կողմից գնդակահրվեցին 10-րդ դասարանի երկու շրջանավարտ՝ Արման Եսայանը և Մհեր Գաբրիելյանը, ևս մեկ երեխա վիրավորվեց: Խոսակցություններ էին պտտվում, որ դեպքը ՀՀՇ արյունոտ ժամանակաշրջանի բեսպրեդելի արդյունքն էր: Մարդիկ խոսում էին այն մասին, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ական իշխնությունները պատրաստ էին գնդակահարել նույնիսկ երեխաների:
1992թ. հունիս 28 - Սպանվեց հարգված ու հեղինակություն ունեցող Նորայր Թադևոսյանը՝ Դքի Նորոն:
1992թ. օգոսոսի 28 - Շատ տարօրինակ ավտովթարում զոհվեցին Բերդաձորի պաշտպանության հրամանատար Անդրանիկ Հարությունյանը և լրագրող Արտակ Արզումանյանը: Ավտովթարի տեղում եղած գրեթե բոլոր մարդիկ հետագայում խոր կասկածներ ունեին վթարի իրական պատճառների մասին, սակայն ՀՀՇ-ն իրեն հատուկ ձևով լռեցրեց նաև նրանց, համենայնդպես՝ հենց այս լուրերն էին լայնորին շրջանառվում:
1992թ. սեպտեմբերի 18 - Ագարակ գյուղ տանող ճանապարհին դաժանաբար սպանվեցին ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդ ՝ Աշտարակի Գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդը՝ Վլադիմիր Աբրահամյանը: Նրանք գնդակահարվեցին ՀՀՇ-ին հատուկ դաժան ձևով, ինչպես ժամանակին խոսում էին: Մինչ հիմա Աշտարակում բոլորը խոսում են նրա մասին, որ դեպքը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանին դրանից ամիսներ առաջ խիստ ընդդիմանալու և ՀՀՇ-ին քննադատելու պատճառով:
1992թ. նոյեմբերի 22 - Արամուսում սպանվեց դատախազ Լևոն Գաբոյանը:
1993թ. ապրիլի 17 - Տարօրինակ և խիստ կասկածելի խայմաններում սպանվեց Շահեն Մեղրյանը և նրան ուղեկցող 8 ազատամարտիկները: Երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահենը գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվել է, և բոլորը զոհվել են։ Շ.Մեղրյանի սպանությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին է դասվում, քանզի մինչ օրս էլ հրապարակային հստակ հայտարարված չէ, թե ով է կազմակերպել նրա սպանությունը։ Հասարակության մեջ այդպես էլ չփարատվեցին հիմնավոր կասկածները, որ տղաները սպանվեցին Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ ունեցած հակասությունների պատճառով: Տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն հանգիստ չթողեց Մեղրյանին նույնիսկ մահից հետո՝ 1993թ. սեպտեմբերի 3-ին, Եռաբլուրում գտնվող Մեղրյանի շիրմաքարը կոտրվեց, իսկ նկարին ցեխ քսեցին։ Իհարկե, ՀՀՇ-ն այդպես էլ չգտավ հանցագործներին:
1993թ. - սպանեցին Աշտարակի գինու գործարանի տնօրեն Գրիշա Միկոյանին, ով «հանդգնել էր» տեղական ընտրություններում հաղթել ՀՀՇ֊ի նախագահ Տեր֊Հուսիկին: Սպանվեց նաև շրջգործկոմի նախագահի եղբայրը՝ Ժորա Գևորգյանը։ Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն այսպես էր վարվում իրենց հաղթել հանգդգնողների և իրենց հակառակվողների հետ:
1993թ. մայիս 3 - Երևանում ՀՀՇ-ին հատուկ լկտի և բացահայտ ձևով փողոցում ավտոմատներից գնդակահարվեցին երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, նրան ուղեկցող գեներալ Ժորա Իսահակյանը և Հակոբ Ունինիկյանը: Մամուլոմ և հասարակության մեջ վաղուց էին խոսում, որ Ղանդիլյանը, իբրև ազնիվ և անաչառ մարդ, կոնֆլիկտի մեջ է Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ և տեղյակ է նրանց մութ գործարքներից:
1993թ. հուլիս 22 - Իր բնակարանի մոտ գտնվող այգում գնդակահարվեց ՀԽՍՀ ՊԱԿ նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը, ամբողջ Հայաստանը վստահ էր , որ դա ՀՀՇ-ի ձեռքի գործն էր, սակայն Տեր-պետրոսյանական պրոպագանդան այստեղ էլ փորձեց մեղքը դնել ուրիշների վրա և կասկածները հեռացնել ՀՀՇ-ից ու անձմաբ Տեր-Պետրոսյանից: Մինչ այդ, Յուզբաշյանը փորձել էր կարգավորել բարձիթողի բենզինի և վառելիքի շուկան, որը, ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀՇ-ն և անձմաբ Տեր-Պետրոսյանի հարստացման հիմնական աղբյուրներից էր, քանի որ էլեկտրականության միտումնավոր անջատումներով բնակչությունը ստիպված էր լինում տաքանալու և լուսավորվելու համար օգտվել էներգիայի այլ աղբյուրերից, իսկ դրանց վերահսկողությունն ու ֆինանսկան հոսքերը գնում էին ՀՀՇ գրպանը:
1993թ. հոկտեմբերի 13 - Մեքենայի մեջ երեք կրակոցով սպանվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աշոտ Սարգսյանը: Մարդիկ խոսում էին, որ նա բանիմաց մարդ էր և շատ բան գիտեր ՀՀՇ թալանի մասին, այդպիսի մարդիկ ՀՀՇ-ին պետք չէին: ՀՀՇ-ն այպես էր նախընտրում լռեցնել իր կատարած հանցագործությունների մասին մարդկանց, հետագայում դրանց չբացահայտվելու համար:
1993թ. հոկտեմբերի 18 - ՀՀՇ-ին հատուկ ոճով դավադրաբար սպավեց Մարտակերտի պաշտպանական շրջանի ղեկավար, գնդապետ Նորայր Դանիելյանը: Այսպիսին էր հանրային արձագանքը։
1994թ. հունիսի 2 - Օրը ցերեկով մահափորձ իրականացվեց ՀՀ Դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ, վերջինս միաժամանակ հանդիսանում էր բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Գրիգորյանն անցել էր ՀՀՇ-ի կողմից թույլատրելիի սահամանը և ընդհուպ մոտեցել Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի կողմից իրականացված միլիարդավոր դոլարի թալանի, ինչպես նաև աղետի գոտու օնության և շինարարկան տեխնիկայի թալանի բացահայտմանը: Միայն ինչ-որ հրաշքով Գրիգորյանը և նրա վարորդ Արթուր Հակոբյանը, ստանալով ծանր վիրավորումներ, փրկվեցին մահից: Սակայն արդեն իսկ այդ մահափորձը ստիպեց Գրիգորյանին «զուսպ լինել» իր բացահայտումներում և հեռու մնալ Տեր-Պետրոսյանի շրջապատից:
1994թ. դեկտեմբերի 17 - Իր տան շքամուտքի մոտ դիմահար երկու կրակոցով դաժանաբար սպանվեց Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէր Գալստյանի վատ հարաբերությունները և խիստ քննադատությունը Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին հետ:
1994թ. - Երիտասարդկան պալատի մոտից առևանգվեցին Արթուր Հովհաննիյանը և Կարեն Ռաֆայելյանը: Մի քանի ամիս անց նրանց մարմիննեը գտան գնդակահարված:
1995թ. մայիսի 17 - Կալանավայրում կասկածելի պայմաններում «մահացավ» Դրոյի գործով ձերբակալված Արտավազդ Մանուկյանը, հասարակությունը վստահ էր, որ ՀՀՇ-ն, չկարողանալով կտտանքներով հասնել իր ուզած ցումունքներին, պարզապես սպանեց նրան:
1996թ. հունվարի 9 - Հրազենով սպանվեց «Արմենիա» հյուրանոցի փոխտնօրեն Սոսին Խաչատրյանը: Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն այսպես էր վարվում նրանց հետ, ովքեր խանգարում էին խոշոր օբեկտների սեփականաշնորհմանը և թալանին:
1996թ. - Սպանվեց ԱԺ պատգամավոր , Վանաձորի հացի գործարանի տնօրեն Բորիս Մխիթայանը: Սպանողն իբրև թե ձերբակալվեց, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ այտեղ ևս ակնհայտ էր ՀՀՇ-ի անտեսանելի ձեռքը, որը սպանում էր մեծ ձեռնարկությունների տնօրեններին:
90-ականներին հասարակական ընկալման համատեքստում տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ էին անվերապահորեն կապվում Արցախյան ազատամարտի մի շարք հերոս հրամանատարների զոհվելու փաստերը ևս: Նրանցից շատերը՝ Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, Շահեն Մեղրյան և շատ-շատ այլ հերոսներ զոհվեցին մշուշոտ և կասկածելի պայմաններում:
Ցանկանում եմ նշել, որ թե՛ մամուլի հրապարակումներից, թե՛ ժամանակակիցների խոսքերից երևում է, որ հասարակությունն այդ զոհերը կապում էր տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ:
Ցանկը սպառիչ չէ, կարող եք քննարկել, լրամշակել, համենայնդեպս՝ սրանք այն հնչեղ գործերն են, որոնք ժամանակին քննարկվել են հասարակական լայն շրջանակների կողմից...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը