Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը՝ հղում տալով ադրբեջանական մամուլին։
Բաղերին նշել է, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ձեռք բերված կայունությունը և հանգստությունն ուրախությամբ է ընդունվում իրանցի ժողովրդի շրջանում։
Իրանի ԶՈւ ԳՇ ղեկավարը նշել է, որ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ուժով ձեռք բերվող սահմանների փոփոխությունն անթույլատրելի է։ Պաշտոնյան հավելել է, որ Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։
Ադրբեջանական մամուլը նաև հաղորդել է, թե իրանցի պաշտոնյան Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է, որ Իրանն ադրբեջանական է համարում Արցախը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը