15 01 2019

Ռուսաստանը կարող է լքել ԵԽԽՎ-ն

Ռուսաստանը կարող է լքել ԵԽԽՎ-ն

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ Եվրոպայի խորհրդի անդամ ավելի մեծ թվով երկրներ գիտակցում են այն հնարավորությունը, որ 2019-ին ՌԴ խորհրդարանի պատվիրակությունը կարող է չմասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Հունվարի 15-ին կայացել է Վոլոդինի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Պաուլ Ռիսիկկոյի հետ:

«Մենք պնդում ենք միայն մեկ բան` ԵԽ անդամ 47 պետությունները պետք է իրավահավասար լինեն, ինչպես դա ամրագրված է ԵԽ կանոնակարգում»,- ասել է Վոլոդինը:

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել է, որ Ռուսաստանն իր դիրքորոշման մեջ կմնա անփոփոխ և չի վճարի Եվրոպայի խորհրդի բյուջեի համար։ «Ռուսաստանը չի գնի տոմսեր մի ֆիլմի համար, որը չի դիտում»,- ասել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ