Յուրաքանչյուր քաղաքական ուժ օգտվում է իր իրավունքից։ Մեծամասնությունը, օգտվելով իր իրավունքից, իր նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Գտնում ենք, որ յուրաքանչյուր հանձնաժողով իր նպատակին պետք է առավելագույնը ծառայի, և այս պահի դրությամբ վերապահումներ կան Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի մասով. մենք առաջարկում ենք, որ եվրասիական բաղադրիչն այնտեղ անպայմանորեն տեղադրված լինի, այդ հարցով մենք ավելի վաղ նաև գրավոր ենք առաջարկություն ներկայացրել: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը