Այս ծավալի վարչական ռեսուրս ես երբևէ չեմ տեսել, որ օգտագործվի, նման բան ուղղակի գոյություն չի ունեցել, քաղաքացին գնալու է ընտրության և նրանց պատժելու է:
Այս մասին Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Ոչ մի ուրիշ փոխքաղաքապետի չենք ճանաչում, եթե մյուսները չեն աշխատում, ազատեք աշխատանիքց, թե չէ այսպես, բոլորը աշխատում են հանուն մեկ անձի: Սա Երևանու գրպանից գնում է նրանց ՔՊ քարոզարշավի գրապանին, մեր քաղաքացին պետք է գնա ընտրատեղամաս և հենց դրա համար պատժի նրանց ընտրելով համար 13-ը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը