14 01 2019

Ի՞նչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին. 7or.am

Ի՞նչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին. 7or.am

7or.am-ը գրում է․ «Ձևական ստացվեց վարչապետ նշանակվելու կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը: Ինչպես հայտնի է, հայ-ռուսական հարաբերություններում առաջին անգամ է, որ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը խորհրդարանական ընտրություններից հետո չի շնորհավորում հաղթող ուժի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը շնորհավորանք չստացավ Պուտինից նույնիսկ ընտրություններից հետո «տետ ա տետ» հանդիպման ժամանակ: Եվ միայն պաշտոնական նշանակումից հետո Կրեմլից շնորհավորեցին Փաշինյանին, ինչն արդեն արարողակարգային, այսինքն՝ ձևական ստացվեց:

Միայն Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո Պուտինի շնորհավորանքը ցույց է տալիս, որ Կրեմլում հայաստանյան նոր իշխանությունների հետ շփումները լինելու են ֆորմալ ու խիստ պաշտոնական: «Պաշտոնապես կնշանակվես վարչապետ, դրանից հետո կշնորհավորենք» ոճի քաղաքականությամբ Մոսկվայում բացահայտորեն ցույց են տալիս, թե ինչ կարծիքի են Փաշինյանի մասին, ու միայն հայ ժողովրդի որոշումը հարգելով են պահում արարողակարգը, ինչպես նաև՝ սեփական շահերից ելնելով են ընդառաջ քայլ կատարում ու շնորհավորում:

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար: Այդ հարաբերությունների վատացումը ձեռնտու չէ կողմերից որևէ մեկին, սակայն Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում նախադեպը չունեցող խնդիրներ ստեղծել այդ հարաբերություններում, ու մնում է միայն հասկանալ, թե նա այդպես է արել անփորձությունից ու գիտելիքների պակասի՞ց ելնելով, թե՞ միտումնավոր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ