11 01 2019

ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

Հունվարի 11-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում «ԲՀԿ» խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

«ԲՀԿ» խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ