09 01 2019

Նախկին պատգամավոր-մեդիահիմնադիրները լքում են ՀՀԿ-ն․ Tert.am

Նախկին պատգամավոր-մեդիահիմնադիրները լքում են ՀՀԿ-ն․ Tert.am

«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին: Tert.am-ի հետ զրույցում Հակոբյանը և Ֆարմանյանը հաստատել են տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նույն օրը Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:Հավելենք, որ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, կուսակցական չեն եղել

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ